Հաջողության պատմություններ

Հաջողության պատմությունները ոգեշնչում են մեզ ու ևս մեկ անգամ ապացուցում, որ հնարավոր է փոխել մարդու կյանքը, եթե կա սեր, նվիրվածություն և քրտնաջան աշխատանք։

Ծանոթացեք այդ պատմություններից մի քանիսին այստեղ։ Նշենք, որ իրական դեպքերի անմիջական մասնակից երեխաների անձի գաղտնիությունը պահպանելու համար նրանց համար ընտրվել են մտացածին անուններ:


10-ամյա Արմենը և 7-ամյա Նաիրուհին հաճախում են «Շող» ցերեկային կենտրոն: Երեխաների ծնողները բաժանվել են: Մայրը 1 տարի առաջ լքել է երեխաներին և մեկնել իր հայրական տուն՝ երեխաներին թողնելով հայրական տատիկի և պապիկի խնամքին: Երեխաների հայրը ևս հեռացել է տնից, բնակվում է մեկ այլ կնոջ հետ և շատ հազվադեպ է հանդիպում երեխաներին: Երեխաների հայրական տատիկը, պատճառաբանելով, որ հարսը երեխաներին լքել է, սկզբնական շրջանում թույլ չէր տալիս նրան տեսակցել իր երեխաներին:


Կարապետյանների ընտանիքը բաղկացած է 5 անձից, որոնցից 3-ը անչափահաս երեխաներ են:  Ընտանիքը ժամանակավոր բնակվում է հարազատներից մեկի տանը: «Շող» կենտրոն ընդունվելու պահին երեխաների ծնողները բաժանված էին՝ հայրը բնակվում էր մեկ այլ կնոջ հետ և երեխաների մոր հետ գտնվում էր սուր կոնֆլիկտի մեջ: Երեխաների մայրը չէր աշխատում, ընտանիքը հայտնվել էր սոցիալական բարդ վիճակում. դժվարությամբ էր կարողանում լուծել անգամ սննդի հարցը:


9 տարեկան Արսենի* մոտ առկա էր հուզական լարվածության և տագնապայնության բարձր մակարդակ, վախեր, որոնք հիմնկականում կապված էին անպաշտպանության և ծնողներին կորցնելու հետ, շփման հմտությունների ցածր մակարդակ, ագրեսիվություն, որը հիմնականում կրում էր թաքնված բնույթ, սակայն երբեմն դրսևորվում էր ֆիզիկական ագրեսիայի տեսքով։ Երեխան անընդհատ լաց էր լինում, ամեն րոպե ցանկանում էր խոսել մայրիկի հետ։

Հոկտեմբերի 04 2016

Մա՛մ, ես էլ եմ կարևոր…


Աստղիկի* ընտանիքը ԱՀԱԸ Վանաձորի «Շող» երեխաների ցերեկային կենտրոնի շահառու դարձավ 2013 թվականից: Երկու քույրերով հաճախում էին կենտրոն, իսկ նրանց եղբայրը նախադպրոցական էր: Ընտանիքի հայրը աշխատում էր ՌԴ-ում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր, զբաղվում էր կենցաղավարմամբ, ժամանակի մեծ մասը տրամադրում էր կրտսեր երեխային, ով ուներ շնչուղիների հետ կապված առողջական լուրջ խնդիրներ: Ընտանիքը ծանր ֆինանսական կացության մեջ էր: Ծնողները բավականին խնամք չէին կարողանում տրամադրել ավագ երեխաներին, քանի որ ընտանիքի եկամտի մեծ մասը  տրամադրվում էր տղայի առողջական խնդիրները լուծմանը` հիվանդանոցներում բուժվելու ծախսերի վրա:


«Պետք է ուշադիր լինել երեխայի ամեն մի ասածին, լսել նրան, փորձել ոչ թե բռնությամբ ենթարկեցնել երեխային, այլ սիրելով բացատրել ու տալ քո մեջ եղած ամբողջ ջերմությունը»: 

Սարգիսը եւ քույրը ընդգրկվել են ծրագիր 2014թ. հունիս ամսին, երբ Սարգիսը 8տ. էր: Ս-ի ընտանիքը կազմված է երեք անձից.


Գոհարիկը* 10 տարեկան է: Երեխան «Շող» ցերեկային կենտրոն է ընդգրկվել 2012 թվականից: Երեխայի ընտանիքը բաղկացած է 6 անդամից, որոնցից 3-ը անչափահաս երեխաներ են: Ընտանիքը չէր  կարողանում  ապահովել երեխաներին բավարար սննդակարգով և հոգալ նրանց առաջնային կարիքները, կազմակերպել ազատ ժամանցը, ներգրավել զարգացնող և ուսուցողական խմբակների մեջ: Մայրը նախկինում որոշ ժամանակ աշխատել է, սակայն հետո հրաժարվել աշխատանքից, քանի որ զբաղված է տարեց սկեսրոջ և իր ավագ որդու խնամքով, ով տառապում է երևանյան հիվանդությամբ: Երեխաների հայրը ևս չի աշխատում երկրորդ կարգի հաշմանդամության պատճառով:


Երևանի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի շահառու 11-ամյա Ս․ Վ-ի մայրը երեխայի վարքում նկատել էր լուրջ փոփոխություններ, մասվորապես երեխան հրաժարվում էր ուտել մոր պատրաստած  որևէ  կերակուր, խուսափում էր շփվել կամ խոսել մոր հետ, տուն մտնում էր միայն ավագ եղբոր ուղեկցությամբ, բացի այս երեխայի մոտ ուժգին արտահայտված վախ կար մահացած մարդկանց և մթի նկատմամբ:  Երեխան ամռան ընթացքում առավոտյան ժամը 9-ից գալիս էր  «Շող» կենտրոն, խնդրում, որ իրեն թույլ տան մնալ կենտրոնում  և հեռանում էր հնարավորինս ուշ:  Երեխայի մայրն այս ամենը կապում էր մեկ շաբաթ առաջ իրենց հիվանդ բարեկամուհուն կատարած իր այցի հետ, քանի որ  հետդարձից  հետո  էր  միայն երեխայի մեջ նկատել վարքային փոփոխություներ և նկատելի վախ, որ մոր միջոցով կարող է որևէ հիվանդություն փոխանցվել իրեն:


Սաշան* (10 տ., անունը փոփոխված է) ծնվել է մի ընտանիքում, ուր ապրում էին արդեն մոր առաջին ամուսնությունից ծնված ավագ եղբայրը և քույրը, նաև Սաշայի հարազատ եղբայրը` Կոլյան, 14տ.:  Ընտանիքը դժվար էր ապրում. 6 անձով բնակվում էին վարձակալած, անբարվոք վիճակում գտնվող բնակարանում, ուր բացակայում էին տարրական հարմարությունները, վթարային վիճակում էր սանհանգույցը, չունեին վառարան: Հագուստը պահում էին տուփերի մեջ, աթոռները 1-2-ն էին: Առաջին տնայցը, որ կատարեցինք, ձմռանն էր՝ 2013թ. հունվարին, բնակարանն այնքան ցուրտ էր, որ ջերմաստիճանի տարբերությունը չնչին էր՝ դրսի հետ համեմատած. Ամբողջ տունը փորձում էին ջեռուցել խոհանոցի վառարանի մեկ օջախով: Երեխայի ձեռքերը փաթաթված էին հաստ շալով, ոտքերին էլ՝ բրդյա գուլպաներ:

Dog