Բաժինը՝ Ծրագրեր

«Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոններ


Լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին, բազմակողմանի կրթությունն է, այն է՝ գիտելիքներ, կյանքի հմտություններ, անձնային աճ և առողջ արժեքային համակարգ: Այս բոլորը կօգնի երեխաներին հավատալ իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավել կյանքի դժվարին իրավիճակները, իրականացնել իրենց երազանքները և դառնալ հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:

Հավատարիմ այս առաքելությանը՝ ԱՀԱԸ-ի «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները, որոնք գործում են Երևանում, Վանաձորում և Շուշիում, իրենց բարձր որակավորում ունեցող եւ փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների և հոգեբանների միջոցով շուրջ 170 դպրոցահասակ երեխաների տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտ-թերապևտիկ եւ ժամանցային ծառայություններ:

«Շող» կենտրոններ հաճախող երեխաներին մատուցվում են հետևյալ ծառայությունները.

  • Կրթություն և ուսուցում /տարրական դպրոցի առարկաներ, ռուսերեն եւ անգլերեն լեզվի դասընթացներ, արտ-թերապիա/
  • Սոցիալական աշխատանք /խմբակային եւ անհատական հանդիպումներ/
  • Հոգեբանական /հոգեբանական թերապեւտիկ խմբային և անհատական հանդիպումներ/
  • Տաք սնունդ
  • Ժամանց /ամառային ճամբարներ, էքսկուրսիաներ, մշակութային իրադարձություններ, այլն/:

Մեր շահառուները՝

    Մեր շահառուները  6-12 տարեկան երեխաներն են սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթական խնդիրներ:

Մեր օրակարգը

    Դպրոցից հետո երեխաները հաճախում են կենտրոն, որտեղ ճաշակում են տաք կերակուր և
մասնակցում տարբեր դասընթացների: Ծնողները և երեխաները օգտվում են հոգեբանի և սոցիալական աշխատողների ծառայություններից, որոնք ուղված են
անհատական և ընտանեկան խնդիրների լուծմանը:
Կենտրոնը նաև տրամադրում է խմբային և անհատական հանդիպումներ ծնողների հետ /հոգեբան, սոցիալական աշխատող/:

Կենտրոնները և համայնքը

    Կենտրոնները գործում են  ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով: Ցերեկային կենտրոնները նաև ապահովում են երեխաների անվտանգությունը  ծնողների աշխատանքային ժամերի ընթացքում, որը կանխում է երեխաների ներգրավվումը  ռիսկային իրավիճակներում՝ այնպիսիք, ինչպիսիք են վթարները և անծանոթների կողմից բռնությունները:

Կենտրոնների գոյությունը նաև ստեղծում է դրական մշակութային և կրթական միջավայր և ունի կարևոր ազդեցություն այն համայնքների վրա, որտեղ նրանք տեղակայված են: 

Հասցե՝

ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված, Կարախանյան 6, հեռ. (374 10) 67 46 20

ք. Վանաձոր, Հերացի 53, հեռ. (374 322) 4 11 68

ք. Շուշի, Աշոտ Բեկոր 14, հեռ. (374 47) 73 16 96

---------

Ընթերցեք նաև՝

Հայ Ավետարանչական ընկերակցության Երեւանի «Շող» ցերեկային կենտրոնի սաներն այցելեցին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս։

Հունիսի 19-ին «Կրտսեր Մերգելյան» ակումբ նախագծի շրջանակում «Թի-Էս-Դի» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս այցելեցին «Շող» ցերեկային կենտրոնի երեխաները։ Երեխաները մեծ ոգևորվածությամբ ծանոթացան կազմակերպության գործունեությանը, մասնակցեցին գիտական փորձերին, վիրտուալ իրականության ակնոցներով դիտեցին կրթական ֆիլմից մի հատված, ինչպես նաև ծանոթացան «ArmTab» դյուրակիր համակարգիչների դետալներին և մասնակցեցին հավաքման գործընթացին։  

Կարդալ ավելին
 

Նոյեմբերի 13-ին Երևանի Պետական համալսարանը և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան կազմակերպել էին գիտաժողով, որին մասնակցում էին սոցիալական ծառայություններ մատուցող բազմաթիվ կառույցներ և սոցիալական աշխատողներ:

Գիտաժողովի ընթացքում ԵՊՀ դասախոս Աննա Ոսկանյանը, որպես լավագույն խմբային աշխատանք իրականացնող կառույց, մատնանշեց ԱՀԱԸ «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները: Հիշեցնենք, որ նախորդ տարի գիտաժողովի մասնագիտական հանրությանը «Շողը» ներկայացվեց որպես տարիներ շարունակ սուպերվիզիա (մասնագիտական խորհրդատվություն) իրականացնող և սոցիալական աշխատողների համար լավագույն պրակտիկայի հնարավորություն ընձեռող ցերեկային կենտրոն:  

Կարդալ ավելին
 

Տեսանյութ