Բաժինը՝ Ծրագրեր

Մանկապարտեզներ

ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը կրթական ծրագրի շրջանակում՝ Հայաստանի և Ղարաբաղի տարբեր բնակավայրերում պահում է 6 մանկապարտեզ և հոգում դրանց ամբողջական կարիքները:

Ասկերանի մանկապարտեզ, որը գործում է 2002 թ., հաճախում է 82 երեխա: Մանկապարտեզի պայմանները հնարավորություն են ընձեռում երեխաների դաստիարակությունն ու ուսումը կազմակերպել աշխույժ և լավ մթնոլորտում:

2002 թվականից գործող Հադրութի մանկապարտեզում կան հարմարավետ պայմաններ երեխաների հանգստի, դաստիարակության և կրթության համար: Այսօր այստեղ հաճախում է 65 երեխա:

2002 թվականից գործող Մարտակերտի «Մովսես Ճանպազյանի» անվան մանկապարտեզ հաճախում է 70 երեխա: Նրանց առօրյան հագեցած է բազմապիսի աշխույժ և բովանդակալից միջոցառումներով:

Շուշիի «Բիլեզիկյան» մանկապարտեզի բացվելու առաջին իսկ օրվանից (1999 թվ.) այստեղ հաճախում է կարիքավոր ընտանիքների 70 երեխա:


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու տակ եղող մանկապարտեզների շարքին է պատկանում նաև «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի, Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի մանկապարտեզը, որը գործում է 1990 թ. սեպտեմբերից: Կրթահամալիրի և մանկապարտեզի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ…

Ստեփանակերտի «Բաղդիկյան» մանկապարտեզ, որը բացվել է 1999թ. հաճախում է 135 երեխա: Երեխաների դաստիարակության, ուրախ ժամանցի և հանգստի համար կան հարմարավետ պայմաններ:

Թալինի մանկապարտեզը գործում է 2000 թ.: Մանկապարտեզում կրթվել են հարյուրավոր երեխաներ: Այսօր այստեղ հաճախում է 51 երեխա:

Dog