Բաժինը՝ Ծրագրեր

Տարեցների հովանավորության ծրագիր


Տարեցների ծրագիրը Հայաստանում իրագործվում է 2006թ.հուլիսից: Այժմ ծրագրի շրջանակներում հովանավորված են ավելի քան 100 տարեցներ Իջևան, Գորիս, Տաշիր, Բերդ և Ալավերդի քաղաքներում:

Ծրագրում ընդգրկված տարեցները հիվանդ, խնամազուրկ և միայնակ թոշակառուներ են: ԱՀԱԸՀՄ-ի սոցիալական աշխատողները տունայցերի միջոցով հայտնաբերում են նրանց հրատապ կարիքները և աշխատում են հնարավորինս թեթևացնել դրանք: Յուրաքանչյուր հովանավորված տարեց ստանում է սննդային օգնություն` ըստ նախապես կատարված կարիքների անհատական գնահատման: Այցելությունների նպատակն է նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել շահառուներին և օգնել տարեցներին՝ թեթևացնելու իրենց սոցիալական հիմնախնդիրները: 

Տարեցների համար կազմակերպվում են հանդիպումներ՝ ամիսը մեկ անգամ, որոնց նպատակն է հնարավորինս կանխարգելել նրանց մեկուսացումն ու հնարավորություն տալ՝ շփվելու միմյանց հետ և հետքրքրությամբ լցնելու նրանց օրը:


Տարեցների համար ամռանը կազմակերպվում են նաև բակային ճամբարներ:

 

Dog