Մեր Մասին

Այս բաժնում կարող եք գտնել տեղեկություններ մեր մասին

Մայիսի 30 2015

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցչի ողջույնի խոսքը

Հարութ ՆերսեսյանՀարգարժա՛ն  հայրենակիցներ

Ուրախ եմ ձեզ ողջունելու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ԱՀԱԸՀՄ) կայքում:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը ստեղծվեց 1918 թվականին ԱՄՆ-ում և առաջին իսկ օրվանից իր բազմապիսի և բազմաբովանդակ ծառայություններն ուղղեց հայ ժողովրդի կարոտյալ հատվածի նյութական, հոգևոր և բարոյական կարիքների ապահովմանը աշխարհի որ կողմում էլ որ նրանք լինեին:

1988-ի երկրաշարժից հետո Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն իր հայացքն ուղղեց Հայաստանի անհետաձգելի կարիքների ապահովմանը՝ ներառելով հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներ:

ԱՀԱԸՀՄ-ն իր բազմապիսի բարեգործական ծրագրերն իրականացնելու համար համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Վորլդ Վիժն» կազմակերպության, «Թուֆենկյան» հիմնադրամի, «Հայ օգնության ֆոնդի», «Հէյֆեր Հայաստան», «ՄԱԿ-Ի զարգացման ծրագրեր» «Զարգացման սկզբունքներ» և այլ միջազգային ու տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ:

ԱՀԱԸՀՄ-ն ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի մշտական անդամ է:

ԱՀԱԸՀՄ-ն շարունակում է ծառայության նոր ուղիներ որոնել՝  հօգուտ հայ ժողովրդի, ի փառս Աստծու և ի հոգևոր շինություն մեր ազգի:

Հարգարժա՛ն հայրենակիցներ

Առաջարկում եմ ձեզ մեր կայքի միջոցով ծանոթանալ մեր ծառայություններին և մեզ  ուղարկել ձեր կարծիքներն ու  առաջարկությունները: Եթե կցանկանաք աջակցել որևէ ծրագրի  (նյութական, մասնագիտական օգնություն և այլն), կարող եք գրել մեզ կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով:

Հուսով ենք, որ ձեր աջակցությամբ  մենք կարող ենք անել ավելին:

Harout Nercessian
Harout Nercessian

Harout Nercessian

 

Հարգանքներով՝
  ԱՀԱԸՀՄ-ի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյան

Dog