Նոյեմբերի 16-ին, դեռևս 2014թ. հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում  սկիզբ առած աննախադեպ համագործակցության անդամ կազմակերպությունները՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Զարգացման սկզբունքներ ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, «Դասավանդի՛ր, Հայաստանը», Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և նրանց գործընկերներն  ամփոփիչ այց կատարեցին Մարտունի՝ ամփոփելու համայնքում իրականացված “Խորհրդանշական գյուղ” եռամյա ծրագիրը:

Կարդալ ավելին


Մամուլի հաղորդագրություն

8 ՀԿ-ների միջև եռամյա համագործակցությունն ամփոփեց աշխատանքները Մարտունի գյուղում

16-ը նոյեմբերի, 2017թ., գ. Մարտունի, Գեղարքունիքի մարզ: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանում իրենց բազմամյա ավանդով և ազնիվ հեղինակությամբ հայտնի 8 հասարակական կազմակերպություն՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Զարգացման սկզբունքներ ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, «Դասավանդի՛ր, Հայաստանը», Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը,  նախաձեռնեցին եռամյա համատեղ ծրագիր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը վերականգնելու նպատակով:

Կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով՝ նման հզոր կառույցների համագործակցության արդյունքում ներդրված ջանքերն ու ռեսուրսները բազմապատկող ազդեցություն են ունենում:

Կարդալ ավելին


2017 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմ կատարած Հովվապետական այցի լույսի ներքո, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը հրավիրեց Վեհափառին հանդիպելու Միացյալ Նահանգներում Հայ Ավետարանական համայնքի եւ ԱՀԱԸ առաջնորդների հետ։

Վեհափառը սիրով ընդառաջեց, եւ ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմը, համագործակցությամբ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հետ, ծրագրեցին համատեղ ճաշկերույթ հինգշաբթի օրը` նոյեմբերի 2-ին, 2017 թ․։

Քալիֆորնիայի Բըրբենք բնակավայրում գտնվող ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմի կենտրոնատեղիում կայացած ընդունելությունը հյուրընկալել էին Տեր եւ Տիկին Ալբերտ Բոյաջյանները։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը սիրով ողջունում է Վեհափառի հետ հանդիպումը:

Ստորեւ առաջարկում ենք կարդալ պրն Զավեն Խանջյանի ելույթը հանդիպման ընթացքում։

Կարդալ ավելին


Նոյեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» գրքի շնորհանդեսը: Գիրքը Հայաստան է բերվել սիրիահայ ընտանիքներին բաժանելու համար: Միջոցառմանը ներկա էին գրքի հայերեն տարբերակի հեղինակներ Արաբական Ծոցի Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար դոկտոր Հրայր Ճեպեճյանը, դոկտոր Արտա Ճեպեճյանը. ինչպես նաև՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, հայաստանյան կառույցի ներկայացուցիչներ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ճորճ Բարսեղյանը, սիրիահայ ընտանիքներ, հյուրեր:

Կարդալ ավելին


2017 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմ կատարած Հովվապետական այցի լույսի ներքո, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը հրավիրեց Վեհափառին հանդիպելու Միացյալ Նահանգներում Հայ Ավետարանական համայնքի եւ ԱՀԱԸ առաջնորդների հետ։

Վեհափառը սիրով ընդառաջեց, եւ ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմը, համագործակցությամբ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հետ, ծրագրեցին համատեղ ճաշկերույթ հինգշաբթի օրը` նոյեմբերի 2-ին, 2017 թ․։

Քալիֆորնիայի Բըրբենք բնակավայրում գտնվող ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմի կենտրոնատեղիում կայացած ընդունելությունը հյուրընկալել էին Տեր եւ Տիկին Ալբերտ Բոյաջյանները։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը սիրով ողջունում է Վեհափառի հետ հանդիպումը:

Կարդալ ավելին
Նոյեմբերի 02 2017

Աշնան տոն Դիլիջանում


Հոկտեմբերի 15-ին Դիլիջանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի ծառայողները և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի գրասենյակի ցերեկային կենտրոնի ուսուցիչները համատեղ կազմակերպել էին Բերքի տոնին նվիրված միջոցառում, որի խորագիրն էր՝ «Աշնան անձրևը երկիրը ծածկում է օրհնությունով»։

Միջոցառմանը մասնակցեցին 25 երեխաներ, նաև հրավիրված էին երեխաների ծնողները, ցերեկային կենտրոնի և կիրակնօրյա դպրոցի մյուս սաները։

Կարդալ ավելին


Հոկտեմբերի 7-ին, Վանաձոր քաղաքի օրվա առիթով, Հայ Ավետարանչական ընկերակցության Վանաձորի կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնի սաներն այցելեցին վաստակաշատ նկարիչ, քանդակագործ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Բոգդան Հովհաննիսյանին:

Հանդիպումը տեղի ունեցավ վարպետի արվեստանոցում: Նա իր անվանն ու կոչմանը հարիր վարպետությամբ, լոռեցու «միամտությամբ», Լոռվա գեղեցիկ բարբառով համեմված, պատմեց ամեն մի քարի պատմությունն ու նրա հետ կապված աշխատանքի նրբությունները:

Կարդալ ավելին


Հոկտեմբերի մեկին տոն էր Գյումրիում, հայրաքաղաք Գյումրին տոնում էր իր ծնունդը (հիմնադրվել է 1837թ.): Ինչպես յուրաքանչյուր հոբելյար, այդ օրն էլ Գյումրին էր զուգվել-զարդարվել, հագել իր ամենագեղեցիկ գույները, զարդարել իր հնամենի փողոցներն ու բակերը, իր հյուրընկալ դռները բացել այցելուների առջև:

Իհարկե, այս գեղեցիկ տոնին անմասն չմնաց նաև ԱՀԱԸ Գյումրու գրասենյակը: Հերթական անգամ մասնակցեցինք Գյումրու օրվան նվիրված միջոցառմանը, որը համեմված էր մշակութային փառատոնով: Փառատոնին մասնակցում էին Շիրակի մարզի գեղարվեստական և մշակութային հասարակական կազմակերպություններ և դպրոցներ:

Կարդալ ավելին


Գերմանիոյ Տրէստըն քաղաքի  խաղաղութեան եւ յեղափոխութեան յիշատակման օրուան առիթով, Կիրակի, 8 Հոկտեմբեր 2017-ին, Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի Համայնքապետ Վեր. Յարութիւն Սելիմեան հրաւիրուած էր մատուցելու իր պատգամը  տեղւոյն Ս. Խաչ Լուտերական Աւետարանական պատմական Եկեղեցւոյ մէջ, խաղաղութեան նուիրուած  միջազգային  հաւաքին ընթացքին:

Կարդալ ավելին


2018 թվականին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը կտոնի հիմնադրության 100-ամյակը: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախությունից հետո մեծ է Ընկերակցության ներդրումը հայրենիքում:

Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հետ զրույցում «Հայերն այսօրը» փորձել է հետադարձ հայացքով ներկայացնել մեկդարյա պատմություն ունեցող կառույցի գործունեությունը Հայաստանում և Արցախում, ինչպես նաև 100-ամյա անցած ճանապարհը:

Կարդալ ավելին