Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս խումբ մը աշակերտներ, Լիբանանի Հայ Աւետարանական հինգ վարժարաններէն իրենց մասնակցութիւնը բերին ՀՀՍփիւռքի նախարարութեան կազմակերպած Արի Տուն ծրագրի 5-րդ փուլին:

Այս խումբին աւելցան հինգ մրցանակակիր աշակերտներ որոնք  Հայագիտական առարկաներում մէջ բարձրագոյն միջին ապահոված էին:

Հուլիսի 30-ը Ընկերության միջազգային օրն է, որը սահմանելու որոշումը ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 2011-ի ապրիլի 27-ին:

Լավ, ամուր ընկերությունը, անկասկած, ընծա է Աստծո կողմից: Այդպիսի ընկերությունը պարգեւում է երջանկություն, անվտանգության ու հարմարավետության զգացում:

Հունիսի 30-ը հույզերի, ժպիտի, խինդ ու ծիծաղի, թախիծի եւ ուրախության օր էր ԱՀԱԸ Գյումրու մասնաճյուղում:

Միախառնվել էին իրար հակասող զգացմունքներն ու մեկտեղված հորդում էին: Գյումրու ցերեկային կենտրոնին հրաժեշտ էր տալիս «Արքաների արքա» խումբը, իսկ «Ինչուիկները» գնում էին արձակուրդ:

Հանդիպումները հետաքրքիր եւ օգտակար էին ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների համար: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ սեմինարի շնորհիվ ձեռք են բերել բազում նոր գիտելիքներ եւ որ շատ հարցերի արդեն սկսել են նայել նորովի` նոր տեսանկյունից:

Օրերս ԱՀԱԸ Վանաձորի «Շող» երեխաների ցերեկային կենտրոնը ծնողների հետ իրականացրեց «Խնամք» խորագրով սեմինար հանդիպումների շարք, որի նպատակն էր եւս մեկ անգամ լուսաբանել մասնագիտական մոտեցումների վրա հիմնված խնամք իրականացնելու նոր ձեւերը, մոտեցումները, առանձնահատկությունները:

Վրաստանը բատմինտոնի միջազգային առաջնության մրցույթներում ներկայացնող հայազգի ներկայացուցիչ Մարիա Խաչատուրյանը 13 տարեկան է և արդեն 3 տարի է ինչ զբաղվում է բադմինտոնով: Այդ կարճ ժամանակահատվածում նա հասել է բավականին հաջողությունների: Մարիան 3 անգամ՝ 2014, 2015, 2016 թվականներին, Վրաստանի չեմպիոն է դարձել անհատական խաղում և զուգախաղում, իր զուգընկերոջ՝ Տեոնա Բատիաշվիլիի հետ: Աղջկա մարզիչը ևս հայազգի է՝ Սվետլանա Վարդանյան:

2016թ.  մայիսի  12-15-ը   Ուկրաինայի  Լվով    քաղաքում   անցկացված  Քունգ   Ֆուի  Եվրոպայի  առաջնությունում   Ամերիկայի  Հայ  Ավետարանչական   ընկերակցության   ծրագրերում   ընդգրկված   երկու  պատանիներ` Հայկ   Խաչիյանը  և   Դավիթ   Կասումյանը  գրավելով  առաջին  տեղերը  դարձել  են  Եվրոպայի  չեմպիոններ:    Արցախից  մասնակցում  էր  5  մարզիկ,  նրանք  Արցախ  են  բերել   4  ոսկե  և  մեկ  արծաթե  մեդալ:  Այդ  դժվարին  պայքարում  նրանք  կարողացան    արժանանալ  հաղթանակի: Բոլոր  մեդալակիրները  հավաստում  են,  որ  իրենց  այս  կարևոր  հաղթանակը  նվիրում  են  հայոց  բանակին  և  նրա  քաջարի  զինվորներին:

Իջևանի Դիտավան գյուղում 10 տարի առաջ իրենց ճակատագրերը կապեցին Դավիթ և Նաիրա Սահակյանները։ Սիրող զույգը 9 տարի առաջ դիմավորեց իրենց առաջին զույգ տղաներին՝ Արծրունին և Սահակին, ովքեր այժմ սովորում են 3-րդ դասարանում: Ընտանիքի միջազգային օրվա առթիվ կցանկանանք պատմել այս անհավանական ընտանիքի մասին, ովքեր դաստիարակում են 3 զույգ տղաների, որի նախադեպը չի գրանցվել Հայաստանում։

Չնայած 6 տղաների հետ դժվար է հասցնել առօրյա գործերը և ուսման հետևելը, սակայն ծնողները երեխաներին փորձում են ամեն տեղ հասցնել և նպաստել նրանց զարգացմանը։ Ավագ զույգերից Արծրունին հաճախում է բռնցքամարտի և անգլերենի խմբակ, իսկ Սահակը՝ կարատեի և նկարչական խմբակ:


Արցախը մեր հայրենիքն է՝ չքնաղ ու վայելուչ բնաշխարհով, հերոսացած մարդկանցով:  Մենք բոլորս երդվյալ զինվորներն ենք այս սուրբ հողի։ Արցախ աշխարհի սահմանները հայ զինվորի արյամբ է գծվել, ու այդ գիծը պահպանելն ու պաշտպանելը բոլորիս սրբազան պարտքն է։


Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:

Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:


Շատ հաճախ ենք այս հարցը ինքներս մեզ տալիս, թե ինչ է երջանկությունը ու չենք գտնում պատասխանը կամ չի  բավարարում այդ  պատասխանը մեզ: Երջանկությունը այն է, որ այսօր ապրում ենք, որ նորից տեսնում ենք և զգում ենք արևի ջերմացնող շողերը մեր վրա: Երջանկությունը մենք ինքներս ենք ստեղծում մեզ համար ու ոչ միայն մենք ենք երջանկանում, այլ երջանկացնում ենք մեզ սիրող և հարազատ մարդկանց:

Dog