Ապրիլի 12 2017 Բաժինը՝ Մեր հաջողակ սաները

Գարնանային հաղթանակներ


Մարտ ամիսը հարուստ էր Գյումրու գրասենյակի մարզիկների համար: Հայաստանի դպրոցականների շրջանում անցկացված գնդակային հրաձգության 2017թ․ հանրապետական մրցումներում ԱՀԱԸ Գյումրու կամավոր աշխատակից Հովհաննես Մարգարյանը նվաճեց առաջին տեղը:

Հովհաննեսը հունվարին գրավել էր երկրորդ տեղը, բայց սպորտային մարզումները և իր համառությունը այս անգամ նրանց բերեցին հաջողություն և հաղթանակի բերկրանք։

Մարտ ամսին Երևանում կայացավ Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի կազմակերպած մեծահասակների, երիտասարդների և պատանիների կարատեի XXIX առաջնությունը: Այս մրցաշարին մանակցեցին Գյումրու գրասենյակի կարատեի կամավոր ուսուցիչ Լուիզա Արեստակեսյանը և նրա սան Սամվել Շուխյանը: Երկուսն էլ Գյումրի վերադարձան «ոսկե» մեդալով և առաջին տեղը նվաճած պատվոգրերով:

Մեր մարզիկներին մաղթում ենք նորանոր հաջողություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային մրցաշարերում:

Կարեն Մանուկյան

ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի պատասխանատու

Dog