ԱՀԱԸ գործադիր տնօրեն
Զավեն Խանջյան - ԱՀԱԸ գործադիր տնօրեն

Զավեն Խանջյան - ԱՀԱԸ գործադիր տնօրեն

25 տարի Հայաստանում, և շարունակելի…

 

Յոթերորդ ամսի քսանյոթին
տապանը նստեց Արարատ լեռան վրա:
Ծննդոց 8. 4

Այդ Նոյն էր, որ մտավ Հայաստան:

Մենք եկանք ավելի ուշ:

Կարդալ ավելին


Հայ Ավետարանչական Ընկերակցության հայաստանյան գործունեության 25-ամյակին նվիրված միջոցառում-ցերեկույթը Վանաձորում նպատակ ուներ մեկ անգամ ևս հանդիսատեսին ներկայացնել կազմակերպության գործունեությունն ու տեսլականը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Վանաձորի գրասենյակի «Անի» պարային համույթը, «Զարթոնք» երգչախումբը, ասմունքի խմբի սաները, մանկական խմբի փոքրիկները, «Շող» ցերեկային կենտրոնի երեխաները: Ցուցադրվեցին նաև կերպարվեստի և ձեռքի աշխատանքների խմբակների սաների աշխատանքները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Վանաձորի գրասենյակի անցած ուղին պատկերող ֆոտոշարքը, որը հաճելի հիշողություններ արթնացրեց ներկաների մեջ: Ցուցադրվեց նաև Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան գործունեության մասին պատմող վավերագրական տեսաֆիլմը: Այո՛, մենք 25 տարեկան ենք: Եվ դեռ բազում տարեդարձներ պետք է նշենք:

Կարդալ ավելին

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Բաղրամյան 18 հասցեում տեղի ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի 25-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգ։

ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ՝ պարոն Հարութ Ներսեսսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Հայ Ավետարանչական ընկերակցությունը շարունակում է ծառայության նոր ուղիներ որոնել՝ հօգուտ հայ ժողովրդի, ի փառս Աստծու և ի հոգևոր շինություն մեր ազգի:

Կարդալ ավելին


Հարգելի՛ բարեկամ,

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու Հայաստանում Ընկերակցության պաշտոնական գործունեության 25-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 18-ին Հայ Ավետարանչական կենտրոնում (հասցե՝ Բաղրամյան 18)։

Կարդալ ավելին


«Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունները գերագույն իրականության հանդեպ՝ ազգ, հայրենիք, պետություն»․ Գարեգին Նժդեհ։

Մենք 25 տարեկան ենք՝ 25 տարիներ մեր անկախ հայրենիքի մեջ: Երազանքների, տեսիլքների, նպատակների 25 տարիներ: Մենք սիրում ենք մեր հայրենիքը, հպարտ ենք, որ հայ ենք, սիրում ենք մեր հայ ժողովրդին և ցանկանում ենք, որ հայ մարդը ապրի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով:

Կարդալ ավելին


Նոյեմբերի 19-ին Հայ Ավետարանչական ընկերակցության Գյումրու գրասենյակը տոնեց ԱՀԱԸ հայաստանյան գործունեության 25-ամյա տարեդարձը:

Գյումրու գրասենյակը շատ հուշեր ուներ կուտակած՝ թվում է, թե երիտասարդ կազմակերպության հետ, որը երկու տարուց կտոնի իր մեկդարյա տարեդարձը: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը մեծ ավանդ ունի Գյումրու վերհառման գործում: Կոտրված, հուսահատված, վշտից քարացած գյումրեցի շատ ընտանիքներում ԱՀԱԸ-ն եղավ փարոս, լուսավոր մի կետ գալիք ապագայում, հավատը վերականգնելու յուրօրինակ նմուշ, կյանքը շարունակելու և կրկին արարելու լավագույն միջոց: Շատ գյումրեցիներ հավատացին այս նոր «բարեկամին և մխիթարիչին», ամուր բռնվեցին այս հենարանից և մինչև այսօր ԱՀԱԸ-ի հետ համընթաց գնում են՝ արարելով և ստեղծագործելով, վստահելով նրա անշահախնդիր գործունեությանը:

Կարդալ ավելին