Հարգելի՛ հայրենակից

Մեր մայիսյան հաղթանակները Սարդարապատի հերոսամարտում, Երկրորդ համաշխարհայինում և Արցախի պատերազմում հարգանքի, երախտագիտության զգացում են առաջացնում բոլոր այն հայորդիների առջև, ովքեր հանուն Հայրենիքի, հանուն մեր ժողովրդի արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի՝ զոհաբերեցին իրենց կյանքը:

Կարդալ ավելին


THE TRUTH HAS SET ME FREE

The mourning is long over;
it is time to celebrate the truth.

Zaven Khanjian, AMAA Executive Director/CEO
 
Two years into the second Centennial of the Armenian Genocide, we gather all around the world to commemorate the memory of the 1.5 million innocent martyrs who perished under the Ottoman sword 102 years ago.


Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտենք, հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո (1995 թ. հուլիսի 5), որը նախանշեց ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը, հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր:

Կարդալ ավելին

ՔՐԻՍՏԻՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ
ՔՐԻՍՏԻՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ՔՐԻՍՏԻՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Մարդու համար արածդ մեծագույն բարիքը ոչ թե պարզապես նրա հետ քո հարստությունը կիսելն է, այլ նրան օգնելն է՝ բացահայտելու իր սեփական հարստությունը:
Բենջամին Դիզրայելի

Սոցիալական աշխատողը հենց այն մասնագետն է, ով օգնում է մարդուն՝ բացահայտել իր ներուժը:

Այսօր շատերս ենք մեր առօրյայում լսում «սոցիալական աշխատանք» օգնող մասնագիտության մասին: Այդ մասնագիտության տեր մարդկանց կոչումն է՝ բարձրացնել մարդու կյանքի որակը՝ վերջինիս դարձնելով այդ գործընթացի անմիջական մասնակիցը և պատասխանատուն:

Հայտնի է, որ սոցիալական աշխատանքի ակունքները տանում են դեպի հին աշխարհ, որտեղ այն արտահայտվում էր հիմնականում տարրական բարեգործության ձևով: Սակայն ավելի մասնագիտացված և կազմակերպված՝ սոցիալական աշխատանքը սկսեց իրականացվել ԱՄՆ-ում և Անգլիայում 1900-ական թթ. սկզբին: Առաջին անգամ այս երկրներում այն ձեռք բերեց սոցիալական աշխատանք բնորոշումը և սկսեց զարգանալ որպես գործունեության առանձնահատուկ տեսակ՝ պահանջելով յուրահատուկ գիտելիքներ և փորձ:

Սոցիալական աշխատանքի գաղափարը Հայաստան ներթափանցեց 1988թ. ավերիչ երկրաշարժից և Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հանրապետությունը ժառանգություն ստացավ տնտեսական, սոցիալական, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց կնիքը դրեցին մարդկանց կենցաղի, ապրելակերպի, մտածողության և հոգեբանության վրա:

Կարդալ ավելին


Հայաստանի սիրելի՛ կանայք,

Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց Միջազգային Օրը: Աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի կանայք, պատվի են արժանանում գովեստի գեղեցիկ խոսքերով և ծաղիկներով: Ամուսինները, եղբայրները, որդիներն ու դուստրերը իրենց մայրերին պատվի արժանացնելու տարբեր միջոցներ են փնտրում: Հայաստանում, ինչպես այլ երկրներում, մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է: Այսպիսով, մենք բոլորս վայելում են այս հատուկ օրը:

Կարդալ ավելին

Անկախության Հռչակագիր
Անկախության Հռչակագիր

Անկախության Հռչակագիր

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 21-ին մենք նշում ենք մեր հայրենիքի անկախության 25-ամյակը: Մենք ուրախ և հպարտ ենք մեր հայրենիքով: Այն աշխարհով մեկ սփռված բոլոր հայերի հպարտությունն է, հայ ժողովրդի դարերի ցանկությունը, աղոթքն ու երազանքը:

Կարդալ ավելին


Մոտենում է ապրիլի 24-ը և այդ օրը Երևանում կրկին հարյուր հազարավոր հայեր կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայաստանի այլ քաղաքներում և Սփյուռքում ևս միլիոնավոր հայեր հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության հուշակոթողների մոտ:

Աշխարհի տարբեր երկրներում կշարունակվեն Ցեղասպանությունը պետական մակարդակով ճանաչելու և դատապարտելու ջանքերը:

Այս ամենը, իհարկե, անհրաժեշտ է, կարևոր և ողջունելի: Սակայն մենք կկարողանանք Ցեղասպանության զոհերի հիշատակը լավագույնս հարգել՝ հզոր, զարգացող պետություն կառուցելով:

Կարդալ ավելին