Իր գոյության 170 տարիների ընթացքում Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին աշխարհի տարբեր անկյուններում լուրջ ներդրում է ունեցել հայ մանուկների և երիտասարդների կրթության մեջ:

ՀԱԵ 170-ամյակի առթիվ պատրաստվել է այս վավերագրական ֆիլմը, որը կրում է «Լուսավորչության Ճանապարհով» վերնագիրը:

Այն լույս է սփռում կրթության ոլորտում եկեղեցու դրսևորած նվիրվածության և նրա ունեցած դրական ազդեցության կարևոր բաղադրիչների վրա:

ԱՀԱԸ Հայաստանի 1-ին գրանցումը
ԱՀԱԸ Հայաստանի 1-ին գրանցումը

ԱՀԱԸ Հայաստանի 1-ին գրանցումը

Դեկտեմբերի 17-ին, Հայ Ավետարանչական կենտրոնում նշվեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանում պաշտոնական գործունեության 25-ամյա հոբելյանը։

Արարողությունն սկսվեց ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ՝ պարոն Հարութ Ներսեսսյանի բացման խոսքով: 
Բանախոսը, ողջունելով ներկաներին, ասաց որ 25 տարի առաջ ոչ ոք չէր կարող գուշակել, որ գերհզոր Խորհրդային Միությունը կկազմալուծվեր, և ավելին, անհավատալի էր թվում, թե Հայաստանը կարող էր դառնալ անկախ պետություն: Այս ամենից հետո կյանքի կոչվեցին Ավետարանչականի երազները` Հայաստանում իրականացնելու բարեսիրական, կրթական, սոցիալական, զարգացման և բազմապիսի այլ ծրագրեր:

Մենք ողջունում ենք մեր տեսլականը կրողներին, նրանց, ովքեր առաջին օրվանից սկսեցին Հայաստանում կյանքի կոչել Ընկերակցության գաղափարները. երեկվա և այսօրվա մեր աշխատակիցներին ու կամավոր ծառայողներին, որոնց շնորհիվ ամենուրեք մեզ ճանաչում են որպես հուսալի գործընկեր և վստահելի կազմակերպություն: Սա մեզ քաջալերում է, և մեր հնարավորությունների ու կարողությունների սահմաններում, ձգտում ենք անել առավելագույնը մեր ժողովրդի համար:

Rev. Paul Haidostian
Rev. Paul Haidostian

Rev. Paul Haidostian

Հարգելի՛ բարեկամ, առաջարկում ենք դիտել ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ հեռուստաընկերության «Հայկական հետք» հաղորդաշարի հերթական (05.12.2016) թողարկումը, որի հյուրն է Բեյրութի (Լիբանան) Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը:

Բեյրութի Հայկազյան համալսարանը Հայաստանից դուրս գտնվող հայկական միակ համալսարանն է, որն ստեղծվել է 1955թ. Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կողմից:


«Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունները գերագույն իրականության հանդեպ՝ ազգ, հայրենիք, պետություն»․ Գարեգին Նժդեհ։

Մենք 25 տարեկան ենք՝ 25 տարիներ մեր անկախ հայրենիքի մեջ: Երազանքների, տեսիլքների, նպատակների 25 տարիներ: Մենք սիրում ենք մեր հայրենիքը, հպարտ ենք, որ հայ ենք, սիրում ենք մեր հայ ժողովրդին և ցանկանում ենք, որ հայ մարդը ապրի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով:


Հարցազրույց disabilityinfo.am-ի խմբագիր Զարուհի Բաթոյանի հետ։

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992-ին 47-րդ նստաշրջանում հատուկ բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Հայ Ավետարանչական ընկերակցությունը եւս գործակցում ու նշանավորում է այս օրը, որի հիմնական խորհուրդը հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խթանումն է։ 


Լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին բազմակողմանի կրթությունն է, այն է՝ գիտելիքներ, կյանքի հմտություններ, անձնային աճ և առողջ արժեքային համակարգ: Այս բոլորը կօգնի երեխաներին հավատալ իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավել կյանքի դժվարին իրավիճակները, իրականացնել իրենց երազանքները և դառնալ հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:

ԱՀԱԸ Շուշիի «Շող» ցերեկային կենտրոնը նույնպես հավատարիմ է այս առաքելությանը և սկսել է այն կյանքի կոչել 2016թ. հունվարից: Դիտենք այս տեսանյութը, որտեղ Արցախի հանրային հեռուստատեսությունը լուսաբանում է Շողի գործունեությունը Շուշիում:

Էդվարդ Ավետիսյանը
Էդվարդ Ավետիսյանը

Էդվարդ Ավետիսյանը

Հարգելի՛ հայրենակից, 2016-ի նոյեմբերի 24-ին Հանրային հեռուստաընկերության (Հ1) «ՄԵՐՈՆՔ» հաղորդաշարի հյուրն էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության խորհրդի անդամ, Երևանի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի բարերար Էդվարդ Ավետիսյանը:

Առաջարկում ենք դիտել «ՄԵՐՈՆՔ» հաղորդումը՝ պրն Էդվարդ Ավետիսյանի մասնակցությամբ:


2016թ․ սեպտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն։ 

Հանդիսության ընթացքում ցուցադրվեց «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու նպաստն ու ծառայությունները հայ ազգին» ֆիլմը։


Նոյեմբերի 1-ին Հանրային հեռուստաընկերության (Հ1) ՄԵՐՈՆՔ հաղորդաշարի հյուրն էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն՝ Զավեն Խանջյանը:

Հաղորդման մեջ պրն Խանջյանը պատմում է իր արմատների, ընտանիքի անցած ճանապարհի մասին և ներկայացնում Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեության համապարփակ պատկերը:

Առաջարկում ենք դիտել ՄԵՐՈՆՔ հաղորդումը՝ պրն Զավեն Խանջյանի մասնակցությամբ։  

Հայրենիք է վերադարձել սիրիահայերի հերթական խումբը

Այսօր հայրենիք է վերադարձել սիրիահայերի հերթական խումբը: Շուրջ 6 տարի շարունակվող սիրիական ճգնաժամի հետևանքով մեր հայրենակիցները մեծ դժվարությունների միջով են անցել, կենաց ու մահու կռիվ մղել և մի կերպ փրկվել պատերազմի թատերաբեմ դարձած Հալեպից:
Երևանում նրանց արդեն սպասում են վարձակալած բնակարաններով և ապահով կյանքի համար բոլոր պայմաններով:
 
 
Dog