Հունիսի 02 2017 Բաժինը՝ Լուրեր

ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի այցը Հայաստան


Մայիսի երրորդ տասնօրյակում Հայաստանում էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը:

Այցելության  օրերին պրն Զավեն Խանջյանը առանձին հանդիպումներ ունեցավ Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի կենտրոնական գրասենյակի, շրջանային գրասենյակների պատասխանատուների և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվների հետ:


Հանդիպումների ընթացքում, քննարկվեցին կազմակերպչական հարցեր, պրն Խանջյանին ներկայացվեցին աշխատանքների ու ծառայությունների մասին ընդհանուր տեղեկություններ: Պրն Խանջյանը մի շարք ուշագրավ հանձնարարականներ տվեց աշխատանքների մակարդակի բարձրացման, ՀԱԸ հնարավորությունները և միջոցների պատշաճ և արդյունավետ օգտագործման վերաբերյալ:  

Հանդիպումների ավարտին՝ պրն Խանջյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին:

 

* * *


Մայիսի 21-ին պրն Զ. Խանջյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից առաջ՝ Վեհափառ Հայրապետի հետ մասնակցել է  Սուրբ Պատարագի արարողությանը:

Այնուհետև, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պրն Զ. Խանջյանին: Հանդիպման ընթացքում արծարծվել են երկկողմ բնույթի հետաքրքրող տարբեր հարցեր:

Ընթերցե՛ք նաեւ՝ 
—————————
ԱՀԱԸ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԶԱՎԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ ՄԱՅԻՍԻ 22-23-Ը ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
—————————

 

* * *


Մայիսի 24-ին հանդիպեց  պրն Զ. Խանջյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը և  Զ. Խանջյանը նշեցին՝ երկու կազմակերպությունների միջև եղած համագործակցության և դրանց ընդլայնման կարևորությունը:

* * *

ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը և ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը մայիսի 25-ին այցելեցին  Գյումրի և տեղում ծանոթացան Հայ Ավետարանչական կենտրոնի կառուցման աշխատանքներին: Շրջայցից հետո զրուցեց շինարարության պատասխանատուների և բանվորների հետ: Պրն Զ. Խանջյանը բարձր գնահատեց շինաշխատանքների իրականացման ընթացքը, որակը և հույս հայտնեց, որ Կենտրոնի կառուցման աշխատանքները կավարտվեն ըստ նախատեսված ժամանակի:

 

* * *


Մայիսի 26-ին պրն Խանջյանը տիկնոջ՝ Սոնա Խանջյանի, ԱՀԱԸ խորհրդի անդամ Ջոյս Սթայնի, բարերար Ջոզեֆ Սթայնի և ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի հետ հյուրընկալվեց Ավետիսյան դպրոցում:

Այդ օրը ուսումն ավարտող դպրոցականների՝ ամենաուրախ, ամենահուզիչ և սպասված «Վերջին զանգի» տոնն էր: Հյուրերը հանդիպեցին ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտների, տնօրեն՝ Մելանյա Գեղամյանի, դասղեկ Լիլիթ Բախշյանի հետ. երգեցին նրանց հետ, ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ հղեցին, աշակերտներն ու ուսուցիչները հիշեցին դպրոցական կյանքի 12-ամյա ճանապարհը, որով անցել էին միասին… և ինչպես ամեն տարի և ամեն տեղ առանց արցունքների վերջին զանգ չի լինում, այնպես էլ այդ օրը բոլորը հուզված էին. պատճառը մեկն է՝ հրաժեշտ դպրոցին: Եվ այս հրաժեշտը ինչ-որ բանի սկիզբն է:

 

* * *


Մայիսի 27-ին Զավեն Խանջյանը, որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձու մասնակցեց հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստին:

Ընթերցե՛ք նաեւ՝ 
—————————
ԱՀԱԸ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԶԱՎԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՒ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 26-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻՆ
—————————

 

* * *


Մայիսի 28-ին Զավեն Խանջյանը տիկնոջ՝ Սոնա Խանջյանի հետ եղավ Սարդարապատի հուշահամալիրում: Օրվա երկրորդ կեսին Խանջյանները հյուրընկալվեցին ՀՀ Նախագահի նստավայրում:

Այդ օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պրն Զ. Խանջյանին պարգևատրեց «Երախտագիտության մեդալով»:

Ընթերցե՛ք նաեւ՝
—————————


ԱՀԱԸ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԶԱՎԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐԳԵՎԻՆ
—————————

Նույն օրը երեկոյան տեր և տիկին Խանջյանները մասնակցեցին «Ավրորա 2017»-ի մրցանակաբաշխությանը:

 
Dog