Հունիսի 09 2017 Բաժինը՝ Լուրեր

Երեխաներին ուրախություն պարգևելն ամենամեծ հաճույքն է


Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, հունիսի 2-ին, ԱՀԱԸ Վարդենիսի գրասենյակը հատուկ միջոցառում էր կազմակերպել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Մարտունի համայնքի և նույն մարզի Դարանակ գյուղի մանուկների համար:

Միջոցառումներին ներկա էին նշված համայնքների բոլոր երեխաները, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ուրախ խաղերին և ստացան հետաքրքիր նվերներ, ինչն էլ ավելի ամբողջացրեց նրանց տոնական տրամադրությունը:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում Մարտունու գյուղապետ պրն Արթուր Ասատրյանին և Դարանակի գյուղապետ պրն Վոլոդյա Սարգսյանին՝ միջոցառումների կազմակերպչական աշխատանքների իրականացմանը պատրաստակամորեն աջակցելու համար:

Հունիսի 3-ին մեկ այլ հիշարժան միջոցառում վայելեցին նաև Վարդենիսի երեխաները՝ Հայ Ավետարանչական ընկերակցության տեղի գրասենյանի նախաձեռնությամբ:

Արմեն Մովսիսյան
ԱՀԱԸ Վարդենիսի կենտրոնի պատասխանատու

Ընթերցեք նաեւ՝ 

Շնորհակալություն Հայ Ավետարանչական ընկերակցության ողջ աշխատակազմին՝ Մարտունի գյուղական համայնքի երեխաների օրը տոն դարձնելու համար

Dog