Հունիսի 12 2017 Բաժինը՝ Լուրեր

Մանուկների տոնը Դիլիջանի կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնում


Հունիսի 5-ին ԱՀԱԸ Դիլիջանի կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնի 30 սան և 5 ուսուցիչ այցելեցին մանկական սրճարան, որտեղ նշեցին Երեխաների պաշտպանության օրը։

Սրճարանում երեխաները ճաշակեցին համեղ ուտեստներ և մասնակցեցին ավելի քան 2 ժամ տևողությամբ միջոցառմանը։ Խաղերով, վիկտորինաներով և հաճելի անակնկալներով լեցուն ծրագիրը հատուկ նախատեսված էր ցերեկային կենտրոնի երեխաների համար։

Ամբողջ ընթացքում հնչում էր ուրախ երաժշտություն, որի ներքո երեխաները պարում և ուրախանում էին։ Շատ մանուկներ առաջին անգամն էին այցելում սրճարան, և այդ ամենը մեծ ուրախություն պարգևեց իրենց։ Նրանց ուրախության գագաթնակետը եղան Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից պատրաստված նվերները, որոնք մատուցեցին հեքիաթների հերոսները։

Երեխաների օրն անմոռանալի տոն դարձնելու համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին և YFC կազմակերպության խորհրդի անդամ Արտավազդ Միքայելյանին։

Տաթեւիկ Կարապետյան
ԱՀԱԸ Դիլիջանի կենտրոնի սոցիալական աշխատող

Dog