Հունիսի 16 2017 Բաժինը՝ Լուրեր

ԱՀԱԸ Ստեփանակերտի կենտրոնի սան Հայկ Կիզիրյանցը՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթող



Հայ Ավետարանչական ընկերակցությունն ավելի քան երկու տասնամյակ է` Հայաստանում և Արցախում իրականացնում է երեխաների    հովանավորության ծրագիր, որում ընդգրկված են հազարավոր երեխաներ:

Նրանցից Հայկ Կիզիրյանցը 2017թ․ ապրիլի 14-ին Գյումրի քաղաքում կազմակերպված «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում  արժանացել է 1-ին կարգի մրցանակի:

Հայկը ծնվել  է  2001թ. ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում` բազմազավակ ընտանիքում: 2009թ. ընտանիքով տեղափոխվել են Շուշի: Մանկուց սիրել է նկարել և միաժամանակ մեծ հակում ունեցել դեպի երաժշտությունը: Հայկը սովորում է Շուշիի Դ.Ղազարյանի անվան մասնագիտացված երաժշտական դպրոցի ֆլեյտայի բաժնում, 11-րդ դասարանում:

Հաճախել է «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի նկարչական խմբակը և 2012թ. մասնակցել է Երևանում կազմակերպված «Տաթև» նկարչական մրցույթին: Նա զբաղեցրել է «Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ թռիչքի հրավեր» Ստեղծագործական մրցույթի «Գեղանկարչական աշխատանք» անվանակարգում պատվավոր 1-ին տեղը: 2016թ. զբաղվում է կարատե մարզաձևով:

Տաղանդաշատ Հայկ Կիզիրյանցին մաղթում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Լուսինե Հայրիյան
ԱՀԱԸ Արցախի սոցիալական ծրագրերի պատասխանատու

Ընթերցեք նաեւ՝

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի արցախցի մրցանակակիրները պարգևատրվել են

Dog