Հուլիսի 05 2017 Բաժինը՝ Լուրեր

Մանկավարժի առաքելությունը երեխայի անձի ճիշտ զարգացումն է


Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի մասին խոսելիս դժվար է չնշել այն փաստը, որ այն հետամուտ է ամբողջական (հոլիստիկ) կրթությանը:

Հենց այս կրթական քաղաքականության հիմքում էր ընկած ս/թ հունիսի 26-28-ին կրթօջախում տեղի ունեցած հոգեբանասոցիալական հմտությունների զարգացմանն ուղղված սեմինարը, որը վարում էր փորձառու մանկավարժ և կյանքի հմտություններ դասավանդող ուսուցիչ Սալբի Ներսեսյանը: Սեմինարին մասնակցեց Ավետիսյան կրթահամաիլիրի ողջ ուսուցչակազմը:

Տկն. Ներսեսյանը սեմինարի շրջանակներում ներկայացրեց հոգեվերլուծության բնագավառում հայտնի հոգեբան Էրիկ Էրիկսոնի՝ անձի հոգեսոցիալական զարգացման տեսությունը: Էրիկ Էրիկսոնի կողմից ստեղծված տեսությունը նկարագրում է անձի զարգացման ութ փուլեր։ Անձի զարգացման այս տեսության համար կենտրոնական է մարդու՝ իր կյանքի ընթացքում այդ փուլերով անցնելը։ Ըստ դրա՝ անձը զարգանում է աստիճանաբար, և յուրաքանչյուր հոգեսոցիալական փուլ ուղեկցվում է ճգնաժամով՝ անհատի կյանքի շրջադարձային պահով, որը ծագում է սահմանված մակարդակում՝ որպես սոցիալական պահանջների և հոգեսոցիալական չափահասության նվաճումների հետևանք։ Յուրաքանչյուր հոգեսոցիալական ճգնաժամ պարունակում է դրական և բացասական բաղադրիչներ, որոնք պետք է միմյանց նկատմամաբ հավասարակշռության մեջ գտնվեն:

Նմանօրինակ միջոցառումները շատ կարևոր են բոլոր բնագառվառներում, առավել ևս՝ մանկավարժության մեջ, որտեղ ուսուցիչն անմիջականորեն գործ ունի անձի զարգացման և անհատի ձևավորման հետ: Շնորհակալ ենք տկն. Սալբի Ներսեսյանին իր առաջավոր փորձը մեզ հետ կիսելու և օգտակար խորհուրդներ տալու համար: 

Աղբյուրը՝ avedisianschool.am

Dog