Հուլիսի 14 2017 Բաժինը՝ Լուրեր

ԱՀԱԸ Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնի փոքրիկ փորձագետները


Նոր գիտելիքների ձեռքբերումը առավել հեշտ եւ հետաքրքիր է, երբ ուսուցման մեթոդը ոչ միայն տեսական է, այլ նաեւ գործնական: Քիմիական ռեակցիաները առօրյա կյանքի մի մասն են: Մարդը «բախվում է» քիմիական ռեակցիաների արգասիքների հետ գրեթե ամեն քայլափոխին, բայց դժվար թե մտորում է այդ մասին:

Այս ամենը կարևորելով՝ կենտրոնում երեխաների համար կատարվում են քիմիական փորձեր, որոնք նաև նպատակ ունեն երեխաների մոտ առաջացնել սեր քիմիա առարկայի նկատմամբ: Երեխաների մեծ մասը դեռևս դպրոցում քիմիա չի անցնում, բայց փորձերի միջոցով այնքան հետաքրքրվածություն է առաջանում նրանց մոտ, որ իրենք էլ են առաջարկում տարբեր փորձեր անել և սա իհարկե ամենակարևոր խթանն է առարկան լավ ուսումնասիրելու և սովորելու համար:

Փորձի ընթացքում անհրաժեշտ է ժամանակի, նյութերի չափերի  հաշվարկներ անել, որի ընթացքում որոշակիորեն  զարգանում է նաև մաթեմատիկական կարողությունները: Երեխան ձեռք է բերում տրամանաբանական մտածողություն, զարգանում է տեսողոկան հիշողությունը:

Փորձերը նաև նպատակ ունեն երեխաներին տեղեկացնել, որ որոշ նյութերի հետ առնչվելիս պետք է հետևել անվտանգության կանոններին:

Մինչ  այժմ կատարվել են հետևյալ փորձերը.

  1. Կրակ ենք ստանում ՝ առանց կրակայրիչի:
  2. Քիչ քանակով նյութերից ստանում ենք շատ փրփուր:
  3. Փարավոնյան օձ:
  4. Փոխում ենք ջրի գույնը` գունավորից թափանցիկ:
  5. Փուչիկը փչում ենք նյութերի  միջոցով:
  6. Պարող օձ:
  7. Նույն հյութի գույնը փոխում ենք 4 տարբեր գույների: 
  8. Փուչիկը փչվում է պլաստիկ շշի մեջ:
  9.  Չխառնվող հեղուկներ:
  10. Օսլայի պարունակությունը որոշող փորձ:
  11. Թեյի փաթեթը թռչում է:
  12. Լուցկին բոցավառվում է կոլբայի մեջ:

Հանդիպումները շարունակական են, իսկ ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով կազմակերպեցինք մրցույթ` արդեն իրականացրած փորձերից հարցերի միջոցով հաղթողներ ճանաչելով: Մրցանակներն էլ թեմատիկ էին` բյուրեղեներ եւ օճառ պատրաստելու հավաքածուներ:

Իրինա Չախոյան

ԱՀԱԸ Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնի համակարգող

Dog