Հուլիսի 14 2017 Բաժինը՝ Լուրեր

Հրաժեշտի գեղեցիկ միջոցառում


Հայ Ավետարանչական ընկերակցության Վանաձորի կրթադաստիարակչական կենտրոնի մանկական խմբի սաները գեղեցիկ հրաժեշտի միջոցառում էին կազմակերպել:

Դպրոց գնալու նախաշեմին թվով 21 մանուկներ ներկայացրին այն, ինչ սովորել էին մանկական ավագ խմբում` տառեր, թվեր, ռուսերեն բեմադրություն, երգ, պար:

Միջոցառմանը ներկա էր նաև ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսսյանը: Պրն Ներսեսսյանը, շնորհավորելով փոքրիկներին, նրանց մաղթեց անհոգ ու խաղաղ մանկություն:

Ծնողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին կենտրոնի անձնակազմին իրենց երեխաների համար լավագույնն անելու, հոգատար վերաբերմունք ցուցաբերելու, կրթելու և դաստիարակելու համար:

Սիրելի՛ մանուկներ, թող ձեր կյանքի այս նոր ընթացքը Աստծո պահպանությամբ ու օրհնությամբ առաջնորդվի:

Ժաննա Դանիելյան

ՀԱԸ Վանաձորի կենտրոնի պատասխանատու

Dog