Հուլիսի 19 2017 Բաժինը՝ Լուրեր

Խաղացե՛ք ազնիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Թիմային մտածողություն, ներողամտություն, արդարամտություն...

Սրանք այն առանցքային արժեքներն են, որոնք կերտում են առողջ անհատներ, ամուր ընտանիքներ և ուժեղ հայրենիք: Եթե մենք սերմերի նման ցանենք այս արժեքները մեր երեխաների սրտերում, և ինքներս էլ վերարժեվորենք դրանց կարևորությունը մեր կյանքում, կբարեփոխվի երեխայի, ընտանիքի և ողջ հասարակության կյանքի որակը:

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Խաղացե՛ք ազնիվ» ծրագիրը հաջողությամբ իրագործում է այս բացառիկ առաքելությունը: ԱՀԱԸ Ավետիսյան կրթահամալիրի և Երևանի «Շող» ցերեկային կենտրոնի երեխաներն առիթ են ունեցել դառնալու այս ծրագրի անմիջական մասնակիցը, որի արդյունքում նրանց մոտ զարգացել և ամրապնդվել է ընդհանուրի բարօրության գաղափարը, արդար որոշումներ կայացնելու կարևորությունը, խնդրի հաղթահարման համար միշտ առաջին քայլն անելու պատրաստակամությունը և մի շարք այլ անգնահատելի արժեքներ: Դիտե՛նք, թե ինչպես:

Տեսանյութ

Dog