Օգոստոսի 03 2017 Բաժինը՝ Լուրեր

Փնտրում ենք մաթեմատիկայի մանկավարժ


Վայրը՝ ք. Ասկերան, Արցախ։

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը հայտարարում է մրցույթ իր նորաբաց «Շող» ցերեկային կենտրոնում մաթեմատիկայի մանկավարժի հաստիքի համար:

Լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին, բազմակողմանի կրթությունն է, այն է՝ գիտելիքներ, կյանքի հմտություններ, անձնային աճ և առողջ արժեքային համակարգ: Այս բոլորը կօգնի երեխաներին հավատալ իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավել կյանքի դժվարին իրավիճակները, իրականացնել իրենց երազանքները և դառնալ հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:

Հավատարիմ այս առաքելությանը՝ ԱՀԱԸ-ի «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները, որոնք գործում են Երևանում, Վանաձորում և Շուշիում, իրենց բարձր որակավորում ունեցող եւ փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների և հոգեբանների միջոցով շուրջ 170 դպրոցահասակ երեխաների տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտ-թերապևտիկ եւ ժամանցային ծառայություններ: (Ավելի մանրամասն՝ http://amaa.am/am/ծրագրեր/կրթական/«շող»-ցերեկային-կենտրոններ)

Հայտարարությունը բաց է՝ սկսած 21.08.2017թ.-ից
Դիմելու վերջնաժամկետ՝ 25.09.2017

Աշխատանքի նկարագրություն՝

1.​ Կենտրոնում երեխաների տնային հանձնարարակնների պատշաճ և ժամանակին իրականացում՝ անհատական մոտեցման ցուցաբերմամբ

2.​ Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ և վերջնական գնահատում՝ թեստավորման և դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում և գրառումների կատարում

3.Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում

4.​ Դասամատյանների ճշգրիտ և ժամանակին լրացում

5. Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի և դասավանդման մեթոդների մշակում և կազմում,

    ինչպես նաև դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ

6.​ Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում

7.​ Կենտրոնում առաջացած խնդրների քննարկում, սոցիալական աշխատողների և Կենտրոնի համակարգողի հետ

8.​ Թիմային քննարկման արդյուքնում Կենտրոնի շահառուներիի և նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գաղտնիության խիստ և պարտադիր պահպանում

9.Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ կենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում

Անձնական հատկանիշներ

  • ​Ազնվության, վստահելիության, նվիրվածության և խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն Կենտրոնի առաքելության իրականացմանը
  • ​Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Համբերատարություն և քաղաքավարի վերաբերմունք երեխաների հետ
  • ​Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • ​Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին և արժեքներին
  • ​Հոգատարություն/սեր երեխաների նկատմամբ
  • ​Մարդկային և հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
  • ​Հաղորդակցման հմտություններ
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
  • ​Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • ​Վստահելիություն
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • ​Գաղտնապահություն
  • ​Ինքնավստահություն
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • ​Նվիրվածություն ԱՀԱԸ սկզբունքներին (http://amaa.am/am)

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին:

Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա դիմողները կհրավիրվեն հարցազրույցի:

Dog