Օգոստոսի 24 2017 Բաժինը՝ Լուրեր

Տարեցներին նվիրված բացօթյա ճամբար ՀԱԸ Ստեփանավանի կենտրոնում


Պողոս և Մարի Հալաջյանները՝ Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության կամավորներ, հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը կազմակերպել են տարեցներին նվիրված բացօթյա ճամբար Հայ Ավետարանչական ընկերակցության Ստեփանավանի գրասենյակի տարածքում:

Ճամբարին մասնակցել են 50 տարեցներ՝ Ամերակայի Հայ Ավետարանչական ընկերակցության շահառուներ:

6-օրյա ճամբարի ծրագիրը ներառել է Աստվածաշնչի ուսուցում, երգեր, խաղեր, ժամանց խմբերում, տաք սնունդ և թեյախմություն: Ճամբարի կազմակերպմանը մասնակցել են նաև տեղացի կամավորներ:

Dog