Սեպտեմբերի 12 2017 Բաժինը՝ Լուրեր

Սպասումներով լի նոր ուսումնական տարի


Նորից աշուն, նոր ուսումնական տարի, գիտելիքի ու դպրության տոն` սպասումով  ու ակնկալիքներով լեցուն:

Հայ Ավետարանչական ընկերակցության Վանաձորի կրթադաստիարակչական կենտրոնի    մանկական խմբի ավագ սաների համար նոր մեկնարկ էր, գիտելիքի նոր աշխարհում:

Սեպտեմբերի 4-ին կենտրոնի աշխատակազմը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որից հետո  երեխաներին դիմավորեց ծաղրածուն, ծանոթացրեց միմյանց հետ, ուսուցիչների հետ, համտեսեցին տոնական տորթն ու ոգևորությամբ մտան խմբեր:

Սիրելի՛ մանուկներ, ձեր կյանքի այս նոր փուլում մաղթում ենք առողջություն, հաջողություններ, Աստվածային առատ օրհնություններ:

Ժաննա Դանիելյան

ՀԱԸ Վանաձորի կենտրոնի պատասխանատու

Dog